Թռիչք «Ոսկե քիվ»-ի վրայով
Էսթերել կարմիր ժայռերով ուղղաթիռային շրջագայությունը Ձեր առջև բացում է գունային երանգների ֆանտաստիկ աշխարհ. աղյուսակարմիր ժայռեր, որոնք տեղ-տեղ նաև ունեն ոսկեգույն կամ շոկոլադե երանգներ, կանաչ սոճիներ, փիրուզագույն ծով, կապտագույն երկինք: Եթե ցանկանում եք տեսնել բնության անհավանական գույներով հագեցած գեղեցիկ տեսարաններ, որոնք, կարծես թե իմպրեսիոնիստների ձեռքի գործը լինեն, ժամանակն է զանգահարել կամ Ձեզ համար հարմար ցանկացած եղանակով դիմել եվրոպական առաջատար AVIAV TM (Cofrance SARL) ավիաբրոքերին և պատվիրել օդային զբոսանք դեպի էսթերել կարմիր ժայռեր:
Հետաքրքիր է, որ օրվա ընթացքում խորհրդավոր Էսթերել մասսիվը (ֆր. Massif de l’Esterel) փոխում է իր գույները: Այդ իսկ պատճառով էլ ճանապարհորդների տպավորությունները առավոտյան, կեսօրին և երեկոյան տարբեր են: Եվ, իհարկե, այն բոլորովին տարբեր է տարվա տարբեր եղանակներին: Առաջարկում ենք Ձեզ իրականացնել մի քանի ուղղաթիռային էքսկուրսիաներ դեպի Էսթերել կարմիր ժայռեր տարվա տարբեր եղանակներին կամ օրվա տարբեր պահերին և զգալ տարբերությունը: Լազուրային ափ գալը միշտ էլ հաճելի է։
Գի դը Մոպասանը Էսթերել ժայռերի մասին ասում էր, որ դրանք «հյուրընկալ ստեղծագործի ձեռքով բուտաֆորական երկնքի ֆոնին ջրաներկով» արված նկարի են նման: Եվ իսկապես, Էսթերել կարմիր ժայռերը զբոսաշրջիկների վրա անմոռանալի տպավորություն են թողնում, հատկապես, երբ նրանք այստեղ են թռչում ուղղաթիռով, որով հնարավորություն ունեն ավելի մանրամասն ուսումնասիրել և տեսնել ժայռերի տարբեր երանգները և դրանց ներքևում տարածվող ծովը:
Գեղեցիկ տեսարաններ ամեն քայլափոխին
Էսթերել կարմիր ժայռերով ուղղաթիռով թռիչքը, դա դեպի անհավանական գույներով լցված ուղևորություն է մեծահասակների և երեխաների համար, ռոմանտիկ շրջագայություն սիրահարների համար, իսկական հայտնագործություն ստեղծագործող անհատականությունների համար և պարզապես հանգիստ հոգու համար: Նման անհավանական նվեր Ձեզ է պարգևում AVIAV TM (Cofrance SARL) ընկերությունը, որը հայտնի է հետևյալով.
- յուրաքանչյուր հաճախորդին անհատական մոտեցմամբ,
- սպասարկման անբասիր որակով,
- պրոֆեսիոնալ անձնակազմով,
- բազմաթիվ գոհունակ հաճախորդներով,
- ճշտապահությամբ,
- օդանավերի և երթուղիների լայն ընտրանիով,
- լրացուցիչ ծառայություններով. էքսկուրսավարի, թարգմանչի ուղեկցություն, հաճախորդի նախընտրած ուտեստների մատուցում,
- մշտական հաճախորդներին արվող զեղչերով:
Եթե գտնվում եք Լազուրային ափին, եվրոպական որևէ այլ քաղաքում կամ նույնիսկ Ռուսաստանում և երազում եք ուղղաթիռով դեպի Էսթերել կարմիր ժայռեր թռչելու մասին, ապա կարիք չկա հետաձգել Ձեր ցանկությունը: Քանզի այս ֆանտաստիկ ժայռերը ամեն րոպե փոխում են իրենց տեսքը, և ամենահետաքրքիրը կարող եք բաց թողնել: Զանգահարեք կամ կապ հաստատեք Ձեզ համար ցանկացած եղանակով AVIAV TM (Cofrance SARL) ընկերության մասնագետների հետ: Մենք հասանելի ենք 24/7 ռեժիմով:
Բարի գալուստ Էսթերել կարմիր ժայռերի հմայիչ աշխարհ։