Նապոլեոնի հետքերով. ուղղաթիռով դեպի Գոլֆ-Ժուան
Ամեն տարի միլիոնավոր զբոսաշրջիկներ այցելում են Ֆրանսիայի Լազուրային ափը, նրանցից շատերը վերադառնում են այստեղ կրկին ու կրկին, իսկ հանգստացողների թիվը գերազանցում է տեղացիների թվին նույնիսկ սեզոնից դուրս: Ի՞նչն է գրավում ճանապարհորդներին ֆրանսիական Ռիվիերայում: Ինչու՞ են ոչ միայն կինոաստղերը, այլև սովորական զբոսաշրջիկները շտապում նախօրոք ուղղաթիռ վարձակալել Նիցցայում:
Դա կապված է այստեղի յուրահատուկ կլիմայի, մթնոլորտի, տեսարժան վայրերի, բնության և տեղացիների կողմից ստեղծված պայմանների հետ: Բայց Լազուրային ափի գրավչության հիմնական պատճառներն են ծովը, արևոտ եղանակը և համապատասխան տրամադրությունը, որոնց համար ամբողջ աշխարհից միլիոնավոր զբոսաշրջիկներ են գալիս ֆրանսիական Ռիվիերա:
Երկար տարիների աշխատանքային փորձ և բազմաթիվ գոհ հաճախորդներ ունեցող AVIAV TM (Cofrance SARL) ընկերությունը հրավիրում է այցելել Լազուրային ափը հնարավորինս հարմարավետ պայմաններում: Մեր հաճախորդներին հասանելի են. մասնավոր ինքնաթիռների վարձակալություն՝ հաճախորդի ցանկությունների համապատասխան, օդային փոխադրում մինչև նշանակված վայրը, հետաքրքիր էքսկուրսիաներ ուղղաթիռով Միջերկրական ծովի չբացահայտված և տպավորիչ վայրերով:
Եթե իսկապես ցանկանում եք մեկնել Լազուրային ափ, սակայն հոգնել եք մեծ քաղաքների եռուզեռից, այցելեք Գոլֆ-Ժուան ուղղաթիռով: Սա ծովափնյա քաղաք է, որը գրեթե հավասար հեռավորության վրա է գտնվում Նիցցայից և Կաննից, իսկ ուղղաթիռով ամբողջ երթուղին տևում է մոտ հինգ րոպե, որի ընթացքում կստանաք անմոռանալի տպավորություններ։
Գոլֆ-Ժուան ուղղաթիռով շրջագայությունը դուր կգա Ձեր ողջ ընտանիքին, ինչպես մեծերին, այնպես էլ երեխաներին: Այս փոքր քաղաքը հայտնի է նրանով, որ մի ժամանակ Նապոլեոն կայսրը այստեղ է մնացել (այն ժամանակ, երբ նա ուղևորվում էր Էլբա կղզուց Փարիզ): Ուղղաթիռի լուսամուտից վայելելով պանորամային տեսարանները և ուսումնասիրելով մոտակա Կաննը, Նիցցան, Անտիբը, որոնք, ինչպես «մարգարիտներ» փայլում են փիրուզագույն ալիքների մեջ, կարող եք կարճ զբոսանք կատարել դեպի Գոլֆ-Ժուան: Այս քաղաքում կարող եք ընթրել հանրահայտ պանդոկում, խմել զովացնող գինի կամ աշխուժացնող սուրճ, փորձել տեղական մրգեր, պանիրներ և երշիկեղեն, գտնել հայտնի կայսրի կիսանդրին, բարձրանալ զանգակատուն և զգալ այս փոքրիկ պրովանսալական քաղաքի շունչը։
Բարձրությունից հեշտությամբ կարող եք տեսնել Ժուան ծովածոցի երկու նավահանգիստները։ Դրանցից մեկը տեղավորում է աշխարհի ամենագեղեցիկ զբոսանավերը, որոնց երկարությունը կարող է հասնել մինչև 40 մետրի, մյուսը նախատեսված է տեղական ավելի «համեստ» նավակների համար: Հիանալով ձյունափայլ զբոսանավերի գեղեցկությամբ միգուցե ցանկանաք մի քանի օրով կամ նույնիսկ մեկ ամսով զբոսանավ վարձակալել, իսկ այս հարցում Ձեզ կօգնի «Կոֆրանս Սարլ» (ScanMarine TM) ընկերությունը:
Գեղեցկությունը ամենուրեք է
Ուղղաթիռով թռչելով Գոլֆ – Ժուանի վրայով, կարող եք նաև պլանավորել ճանապարհորդություն դեպի Գոլֆ Ժուան Վալլորիս։ Այստեղ կարող եք ընկղմվել միջերկրածովյան հեքիաթի մեջ ոչ միայն հոգով, այլև մարմնով: Քաղաքում կան բազմաթիվ դայվինգ կենտրոններ և ջրային մարզաձևերի համար բոլոր պայմանները: Կարող եք լողալ և թարմանալ Գոլֆ Ժուան Վալլորիսում հագեցած օրվա ավարտին: Բացի այդ, քաղաքը հայտնի է իր կերամիկական արհեստով և Դուք կկարողանաք Ձեր հարազատների համար գեղեցիկ հուշանվեր գտնել:
Բայց ամենաահիշարժանը հավանաբար կլինի ուղղաթիռով էքսկուրսիան Ֆրանսիայի Լազուրային ափով, որի ժամանակ AVIAV TM (Cofrance SARL) ընկերությունը երաշխավորում է.
- բարձրակարգ սպասարկում,
- հարմարավետության բարձր մակարդակ,
- ճշտապահություն և բարյացակամ վերաբերմունք,
- ամբողջական գաղտնիություն,
- մատչելի գներ:
Վարձակալեք ուղղաթիռ և ուղևորվեք Լազուրային ափի ֆանտաստիկ տեսարանների և արկածների աշխարհ։