Օդային ճանապարհորդություն դեպի խորհրդավոր կղզիներ

Օդային ճանապարհորդություն դեպի խորհրդավոր կղզիներ

Լերինյան կղզիները, որոնք տեղակայված են Միջերկրական ծովում Ֆրանսիայի Լազուրային ափին շատ մոտ,  գրավում են իրենց ծագման խորհրդավորությամբ և պատմությամբ, անապական բնության գեղեցկությամբ և մեկ այլ աշխարհին պատկանելու յուրօրինակ զգացողությամբ: Եթե ցանկանում եք այստեղ գալ, ապա ճիշտ ժամանակն է օգտվել AVIAV TM (Cofrance SARL) ընկերության ծառայություններից և ուղղաթիռով էքսկուրսիայի մեկնել Լերինյան կղզիներ:

Նարնջի լիկյորը, զրույցները տեղաբնակ վանականների հետ, որոնք շատ բարյացակամ են տրամադրված կղզիների այցելուների նկատմամբ, ցիստերական վանքերը, հսկայական կիպարիսները, դարավոր կաղնիները, սոճիները, լիանաները և երկաթե դիմակով մարդու բանտը և սա ամենը չէ, որ կգտնեք Լերինյան կղզիներում, որոնք պարզապես կատարյալ տեսք ունեն երկնքից: Նույնիսկ եթե մեկ անգամ արդեն եղել եք այս «արևադարձային դրախտում» և էքսկուրսիայի ընթացքում հասցրել եք բացահայտել այն բոլոր հրաշալի վայրերը, որոնք առաջարկում են Լերինյան կղզիները, ապա ուղղաթիռով շրջագայությունը կնվիրի Ձեզ բոլորովին նոր տպավորություններ և թույլ կտա այլ կերպ նայել հայտնի արշիպելագին, որը ունի բնական արգելոցի կարգավիճակ:

Ուղղաթիռային շրջագայությունը դեպի Լերինյան կղզիներ հիանալի նվեր է ծննդյան տոնի կամ այլ հիշարժան առիթի համար, ռոմանտիկ ուղևորություն սիրահարների համար, ովքեր մի քանի հազար մետր բարձրության վրա, աներևակայելի գեղեցիկ տեսարանների ֆոնին կստանան անմոռանալի տպավորություններ: Ի՞նչը կարող է ավելի գեղեցիկ լինել, քան սիրո խոստովանությունը Ֆրանսիայում Լերինյան հնագույն տաճարի վրայով ուղղաթիռով թռիչքի ժամանակ, կամ էլ ամուսնության առաջարկությունը երկրորդ կեսին հարսանեկան մատանին թաքցրած ուղղաթիռի ղեկանիվի ետևում:

Միջերկրական ծովում թաքնված արշիպելագի կղզիներից ընդամենը երկուսն են բնակեցված, մնացածները սրբորեն պահում են իրենց գաղտնիքը:

Պտուտակի տակ անհայտ աշխարհ

Լերինյան կղզիները հաճախ ասոցացվում են զարմանալի, մշտականաչ, ձեռք չտված դրախտի հետ, որի ողջ գեղեցկությունը և անապական հմայքը հնարավոր կլինի գնահատել միայն թռչնի թռիչքի բարձրությունից: Ուղղաթիռով զբոսանք կիրականացնեք արշիպելագի ներսում  և հնարավորություն կունենաք հայտնաբերել սովորական զբոսաշրջիկի աչքերից թաքնված զարմանահրաշ վայրերը, որտեղ չկան հետիոտնային արահետներ և ավտոճանապարհներ: Այստեղ կարող եք հասնել միայն օդային ճանապարհով ՝ AVIAV TM (Cofrance SARL) թիմի օգնությամբ:

Ծովափնյա Ալպերում տեղակայված Լերինյան կղզիները, գտնվում են  Կրուազետ ծովափից ոչ հեռու և բնական սահման են Կաննի և Ժուան ծովածոցերի միջև:

Եթե որոշեք Կաննից կամ Նիցցայից ուղղաթիռով էքսկուրսիայի մեկնել Լերինյան կղզիներ, ապա կունենաք անմոռանալի թռիչք փիրուզագույն Միջերկրական ծովի վրայով: Այս ճանապարհորդության ընթացքում կանցնեք նաև Էսթերել Մասիվի կարմիր ժայռերի երկայնքով և կկարողանաք վայելել ծաղիկների յուրօրինակ «փառատոնը», որը վկայում է այս վայրերի հրաբխային անցյալի մասին:

Հինգ ուղևորի տեղափոխման դեպքում ուղղաթիռի առավելագույն արագությունը կարող է հասնել 220 կմ / ժամ, բայց, իհարկե, օդաչուն վարելու է այն ուշադիր և դանդաղ, որպեսզի հնարավորություն ունենաք ամենայն մանրամասնությամբ զննելու Լերինյան կղզիների բնատեսարանները:

AVIAV TM (Cofrance SARL)-ն առաջարկում է.

  • յուրօրինակ ուղղաթիռային էքսկուրսիաներ,
  • տարբեր տարողունակությամբ օդանավերի հսկայական ընտրանի,
  • հարմարավետություն և անվտանգություն,
  • ամբողջական գաղտնիություն,
  • մատչելի գներ,
  • զեղչեր մշտական հաճախորդներին,
  • սպասարկման բարձր մակարդակ:

 

Վայելեք Լերինյան կղզիների գեղեցկությունը թռչնի թռիչքի բարձրությունից:

cofradmin

Comments are closed.