Անմոռանալի թռիչք գեղատեսիլ Վերդոն կիրճի վրայով

« Վերդոն Բուկ» (ֆր.՝ Gorges du Verdon) հենց այսպես է ֆրանսերենից բառացիորեն թարգմանվում Ֆրանսիայի ամենահայտնի և տպավորիչ կիրճերից մեկի անվանումը: Իսկապես բնության այս «հուշարձանը» իր զարմանահրաշ տեսքով հիշեցնում է երկար և աներևակայելի խորը բկանցք, որը կարծես թե պատրաստ է կուլ տալ իր մեջ ընկնող բառացիորեն ամեն ինչ: Հանդիսանալով հսկայական կրաքարային խնձահովիտ, Վերդոն կիրճը հնուց ի վեր «թույլ է տվել» իրեն մոտենալ միայն համարձակներին:
Սակայն մեր օրերում հայտնի գեղատեսիլ այս վայրը որևէ մեկին առանձնապես չէր հետաքրքրում՝ ընդհուպ մինչև 19-րդ դարը, երբ մարդիկ սկսեցին այստեղ գալ արկածների, նոր տպավորությունների և գեղեցիկ տեսարանների ետևից: Եվ մեր օրերում, Վերդոն կիրճի շրջակայքում կարելի է հանդիպել ոչ միայն զբոսաշրջիկների, ովքեր գալիս են ուսումնասիրելու այս վայրերի վտանգավոր լեռնային ուղիները և ժայռերի երկայնքով հոսող գետերը, այլև բազմաթիվ նկարիչների, ովքեր շտապում են պատկերել այս ամենը:
Եթե ցանկանում եք դառնալ նրանցից մեկը՝ ապրել «սուր» զգացողություններ և վայելել հիասքանչ տեսարանները առանց վտանգելու Ձեր կյանքը նեղ երթուղիներով անցնելիս, օգտվեք AVIAV TM (Cofrance SARL) ավիացիոն բրոքերի եզակի առաջարկից, որը երկար տարիներ իր ծառայություններ է մատուցում Ֆրանսիայում, Մոնակոյում և Եվրոպայում: Մենք առաջարկում ենք Ձեզ.
- ուղղաթիռային շրջագայություն Վերդոն կիրճով,
- հարմարավետությունն ու անվտանգություն,
- ամբողջական գաղտնիություն;
- VIP սպասարկում,
- պրոֆեսիոնալ անձնակազմ,
- ամենամատչելի գները,
- զեղչեր մշտական հաճախորդներին:
Ուղղաթիռով շրջագայություն Վերդոն կիրճով
Վերդոն կիրճով ուղղաթիռով թռիչքը՝ փորձառու անձնակազմի և ցանկության դեպքում գիդի և թարգմանչի ուղեկցությամբ, կպարգևի Ձեզ անմոռանալի պահեր: Դուք հնարավորություն կունենաք թռչնի թռիչքի բարձրությունից գնահատելու կիրճի և նրա շրջակայքի ողջ գեղեցկությունը, որը ընդգրկում է Վերին Պրովանսի Ալպերի և Վար դեպարտամենտները: Ուղղաթիռի պատուհանից այս կիրճի խորությունը ուղղակի անհավանական է թվում, որը 700 մետր է կազմում: Հնում մարդիկ ռիսկ չէին անում իջնել Վերդոն կիրճ, և միայն որոշ համարձակ անտառահատներ գնում էին այդ քայլին փայտի հազվագյուտ տեսակների հայտնաբերման նպատակով: Այսօր Վերդոն կիրճ ուղևորվում են սուր զգացողություններ ապրելու և այս յուրօրինակ վայրերի գեղեցկությունը վայելելու համար:
Վերդոն կիրճով ուղղաթիռային էքսկուրսիան իսկապես շատ տպավորիչ է: Բնության հատուկ պահպանվող տարածքներով շրջապատված կիրճը ճանապարհորդների առջև բացում է անհավանական գեղեցիկ տեսարաններ, որին գումարվում են նրա եզրին գտնվող հնամյա գյուղերի հմայքը: Նստեք ուղղաթիռ և բացահայտեք այս հիանալի վայրը. դուք երբեք չեք մոռանա այս թռիչքի մասին:
Վերդոն կիրճով ուղղաթիռային շրջագայության ծրագիրը
– Դիմավորում ուղղաթիռային հարթակում, որտեղ օդաչուն պատրաստ սպասում է Ձեզ օդանավում:
– Թռիչքից առաջ անվտանգության կանոնների, ինչպես նաև շրջագայության ծրագրի հետ ծանոթացում:
– Երբ բոլոր մասնակիցները տեղավորվեն իրենց տեղերում, ուղղաթիռը օդ կբարձրանա և կսկսի էքսկուրսիան Վերդոն կիրճի վրայով, որը կտևի մոտ 1 ժամ կամ նույնիսկ ավելի, եթե ինքներդ դա ցանկանաք։
– Ուղղաթիռով զբոսանքի ժամանակ Դուք կարող եք հիանալ հետևյալ վայրերով.
- Վերդոն կիրճի հսկայական կրաքարային ժայռերով, որոնք ձգվում են մինչև մի քանի կիլոմետր,
- Սեն Կրուս լճով և նրա փիրուզագույն ջրերով,
- Պրովանսալական գյուղերով. Մուստիե-Սենտ-Մարի, Էգին, Լա Պալյու-սուր-Վերդոն, Բոդուեն և այլն:
– Էքսկուրսիայի ավարտին կվերադառնաք ուղղաթիռային հարթակ։
Ուղղաթիռային շրջագայության առանձնահատկությունները
Կախված ուղևորների քանակից Ձեզ կարող են առաջարկվել ուղղաթիռի տարբեր մոդելներ:
Օգտակար տեղեկատվություն
– 2-ից 12 տարեկան երեխաներին պետք է ուղեկցեն մեծահասակները,
– Թռիչքն ուղեկցվելու է Վերդոն կիրճի և նրա շրջակայքի վերաբերյալ մեկնաբանություններով,
– Բոլոր ուղևորների նստատեղերից բացվում է համայնապատկերային տեսարան:
Բաց մի թողեք Վերդոն կիրճը թռչնի թռիչքի բարձրությունից բացահայտելու եզակի հնարավորությունը: