Ուղղաթիռով դեպի ձմեռային լեռնադահուկային հեքիաթ

Ուղղաթիռով դեպի ձմեռային լեռնադահուկային հեքիաթ

Կուրշևելը Ֆրանսիական Ալպերում գտնվող թանկարժեք, դյութիչ, շլացուցիչ, թերևս ամենահայտնի և շքեղ հանգստավայրն է, որտեղ յուրաքանչյուր մարդ երազում է գեթ մեկ անգամ լինել: Եվ դրա համար պարտադիր չէ դահուկասահքի սիրահար լինել, բավարար է պարզապես սիրել, օրինակ, շոփինգը։ Կուրշևելում կան հագուստի, օծանելիքի և այլ թանկարժեք մանրուքների բազմաթիվ հեղինակավոր բուտիկներ, որոնցում այնքան շատ են սիրում գնումներ կատարել աշխարհի տարբեր ծայրերից եկող զբոսաշրջիկները։ Նրանցից շատերը այստեղ են սիրում ժամանել վարձակալված մասնավոր ինքնաթիռով կամ ուղղաթիռով։ Այսօր դա այլևս երազանք չէ։ Ֆրանսիայում AVIAV TM (Cofrance SARL) ռուսալեզու ավիաբրոքերը, ով ավելի քան ութ տարի է, ինչ VIP ուղևորներին տրամադրում է ծառայությունների լայն տեսականի, առաջարկում է Ձեզ Կուրշևելում ուղղաթիռ վարձակալելու եզակի հնարավորություն:

Ուղղաթիռ հնարավոր է պատվիրել օրվա ցանկացած պահին Ձեզ համար հարմար տարբերակով՝ առցանց, WhatsApp, Viber, AVIAV TM (Cofrance SARL) ընկերության կայքում: Այսպիսով, պատվերը հնարավոր է տալ աշխարհի ցանկացած կետից, իսկ թռիչքը կիրականացվի Ձեզ նշված վայրից՝ Ֆրանսիայի ցանկացած քաղաքից, Մոնակոյից, Եվրոպայից կամ Ռուսաստանից, ԱՊՀ երկրներից:

Պատկերացրեք մի իրավիճակ, երբ մի քանի օրով ժամանել եք Նիցցա, սակայն արևոտ եղանակն ու լողափային հանգիստը Ձեզ արագ ձանձրացրել են և Դուք ցանկանում եք իսկական ձնածածկ լեռներ տեսնել և  սահել դահուկներով։ Այս դեպքում կարող եք զանգահարել AVIAV TM (Cofrance SARL) ընկերություն, որի կենտրոնական գրասենյակը գտնվում է ֆրանսիական Ռիվիերայի այս քաղաքում և պատվիրել ուղղաթիռ դեպի Կուրշևել: Եթե ​​հանգստանում եք ամբողջ ընտանիքի և երեխաների հետ, Ձեզ հատկապես դուր կգա Կուրշևելում ուղղաթիռով էքսկուրսիաները: Ձմռանը թռչնի թռիչքի բարձրությունից  հայտնի և շքեղ հանգստավայրի ձնառատ հարթավայրերով հիանալու հնարավորությունը իսկական Սուրբ Ծննդյան նվեր է։ Ամռանը այս գեղեցիկ վայրի առանց ձյան կանաչ հարթավայրերը և կտրուկ լանջերը տեսնելը անկրկնելի հեքիաթ է, որը սիրով Ձեզ կնվիրի AVIAV TM (Cofrance SARL) ընկերությունը:

Պրեստիժ և շքեղություն

Կուրշևելը, որը առանձնահատուկ գեղեցիկ է ու հետաքրքիր ուղղաթիռի պատուհանից, առաջարկում է՝

  • սարքավորված լեռնադահուկային ուղիներ իսկական սպորտսմենների և ոչ պրոֆեսիոնալների համար, այսինքն՝ տարբեր մարզական պաստրաստվածության մարդկանց համար,
  • շքեղ շոփինգի համար բոլոր պայմանները,
  • Միշլենյան մակարդակի հիանալի ռեստորաններ, որտեղ ամեն օր թարմ ոստրեները ու ծովամթերքները առաքվում են ուղղաթիռով,
  • սահադաշտ, քարթինգ կամ բոուլինգ սառույցի վրա, սահնակներ, սկվոշ, սնոուբորդ,
  • ժայռամագլցում,
  • լեռնային հեծանիվներ,
  • բացառիկ պանորամային տեսարաններ,
  • անմոռանալի տպավորություններ, կայտառություն, ադրենալին և բարձր տրամադրություն,
  • ձմռանը և ամռանը ընտանեկան հանգստի համար բոլոր հնարավորությունները:

 

Ուղևորվեք դեպի Կուրշևել մասնավոր ուղղաթիռի ամենահարմարավետ և շքեղ պայմաններում, որը ցանկացած պահին կարող եք վարձակալել AVIAV TM (Cofrance SARL) ընկերության միջոցով: Մենք երաշխավորում ենք.

  • մատչելի գներ,
  • պրոֆեսիոնալ թռիչքային անձնակազմ,
  • թռիչքի անվտանգություն,
  • ճշտապահություն,
  • նախընտրած ռեստորանից ուտեստներ ուղղաթիռում,
  • զեղչեր մշտական հաճախորդներին,
  • ամբողջական գաղտնիություն,
  • ցանկության դեպքում, թռիչքը կընթանա էքսկուրսավարի ուղեկցությամբ, որը կարող է մանրամասն պատմել Ձեզ այն հետաքրքիր վայրերի մասին, որոնց վրայով թռչելու եք:

Ամեն դեպքում, Կուրշևելով ուղղաթիռային էքսկուրսիաները լռության մեջ չեն անցնի։ Բարեհամբույր օդաչուն կմեկնաբանի ամբողջ թռիչքը, կխոսի անվտանգության կանոնների մասին և կապահովի «փափուկ վայրէջք»:

Շտապեք իրականացնել Ձեր երազանքը, վարձակալեք ուղղաթիռ դեպի Կուրշևել:

t98books

Comments are closed.