Ավելի վեր միայն աստղալից երկինքն է

Ավելի վեր միայն աստղալից երկինքն է

Զգացեք Ձեզ ինչպես սուպերաստղ, որն ուղղաթիռով զբոսնում է շքեղ Կաննի վրայով։ AVIAV TM (Cofrance SARL)  ընկերության կողմից կազմակերպվող ուղղաթիռային էքսկուրսիան առաջարկում է ոչ միայն սքանչելի համայնապատկերային տեսարաններ, անմոռանալի տպավորություններ, այլև բարձր հարմարավետություն վարձակալված օդանավի սրահում:

Ի՞նչը կարող է ավելի գեղեցիկ լինել, քան ուղղաթիռով ճախրելը Կաննի հայտնի Կրուազետ առափնյա փողոցի վրայով, որը հանդիսանում է աստղերի հավերժական «հանգրվան»-ը: Լսել Պատրիսիա Կաասի երաժշտությունը, առանց շտապելու վայելել շամպայնը, լազուրային ծովի գեղեցկությունը թռչնի թռիչքի բարձրությունից, զրուցել օդաչուի հետ կամ պարզապես ականջ դնել հզոր պտուտակաթև մեքենայի պրոպելլերների ձայնին:

AVIAV TM (Cofrance SARL) ընկերությունից ուղղաթիռ վարձակալելով Դուք հնարավորություն եք ստանում ամբողջությամբ «ընկղմվելու» Կաննի գիրկը և մի քանի րոպեում ըմբոշխնելու այն ողջ գեղեցկությունը, որը բացվում է վերևից։

 

Փառքի գագաթնակետին

Կանն իր հյուրերին է առաջարկում բազմաթիվ միջոցառումներ՝ կինոփառատոն, անշարժ գույքի միջազգային տոնավաճառ և զբոսանավային շոու, որոնք կլոր տարին այստեղ են գրավում բազմաթիվ ճանապարհորդների։

Շտապեք Նիցցայի օդանավակայանից դեպի Կանն ուղղաթիռով փոխադրում պատվիրել, որպեսզի ժամանակին հասնեք նախատեսված միջոցառմանը՝ շրջանցելով մի քանի կիլոմետր ձգվող խցանումները, որոնք գոյանում են փառատոնների օրերին:

Ուղղաթիռով ճախրելով մարդկանցով լցված շքեղ Կրուազետ լողափի վրայով, Ձեզ իսկական կինոաստղ կզգաք:

AVIAV TM (Cofrance SARL) ընկերությունը առաջարկում է.

  • անհատական մոտեցում,
  • բարձրակարգ սպասարկում,
  • օդանավերի լայնածավալ բազա,
  • բոլոր պայմանների անթերի կատարում,
  • օդանավում նախընտրած ուտեստների մատուցում,
  • էքսկուրսավարի, թարգմանչի ծառայություններ,
  • պրոֆեսիոնալ օդաչուների թիմ,
  • ուղղաթիռի վարման վարպետության դասեր ցանկության դեպքում,
  • լրացուցիչ ծառայություններ. ավտոմեքենայով փոխադրում, հյուրանոցային համարների ամրագրում, Լազուրային ափին ժամանցային ծրագրի կազմում,
  • ամբողջական գաղտնիության պահպանում,
  • մատչելի գներ,
  • բացարձակ անվտանգության ապահովում,
  • զեղչեր և արտոնություններ մշտական հաճախորդներին:

Կաննի վրայով ուղղաթիռով թռիչքը կարող եք լրացնել նաև դեպի Լերինյան կղզիներ կամ Էստերելի կարմիր ժայռեր հետաքրքիր էքսկուրսիաներով։ Նշանակված ժամին օդաչուն Ձեզ կսպասի և կծանոթացնի անվտանգության կանոնների հետ:

 

Համոզված եղեք, մեր միջոցով Ձեր երազանքների թռիչքը Լազուրային ափով անպայման իրականություն կդառնա։

t98books

Comments are closed.