Ուղղաթիռ դեպի շքեղ Սեն-Տրոպե

Ուղղաթիռ դեպի շքեղ Սեն-Տրոպե

Մի ժամանակ Ֆրանսիայի Լազուրային ափին գտնվող փոքրիկ, ոչնչով աչքի չընկնող ձկնորսական գյուղը, այսօր աշխարհում հայտնի է որպես ամենանորաձև, շքեղ, « շոգ », լողափային հանգստավայր: Եթե ցանկանում եք մնալ «թրենդի» մեջ և չտարբերվել այս նրբաճաշակ աշխարհի արևահարված հայտնիներից, ուղևորվեք Սեն Տրոպե ուղղաթիռով:

Երկար տարիների աշխատանքային փորձ ունեցող և անբասիր հեղինակությամբ, եվրոպական հավատարմագրված ավիացիոն բրոքեր AVIAV TM (Cofrance SARL) –ն այսօր իր հաճախորդներին հնարավորություն է տալիս պատվիրել ուղղաթիռով փոխադրում Մոնակոյից կամ Նիցցայից դեպի Սեն Տրոպե:

Եթե Դուք, ինչպես և զբոսաշրջիկների մեծ մասը, ֆրանսիական Ռիվիերա եք հասել կանոնավոր չվերթով կամ սեփական մասնավոր ինքնաթիռով վայրէջք կատարել Նիցցայի միջազգային օդանավակայանում (ֆր. Aéroport Nice Côte d’Azur), ապա ժամանակ մի վատնեք ճանապարհի վրա՝ փորձելով տեղափոխվել տաքսիով կամ վարձակալված մեքենայով: Ընտրեք հարմարավետությունը, արագությունն ու որակը՝  պատվիրելով ուղղաթիռ Նիցցայից – Սեն – Տրոպե AVIAV TM (Cofrance SARL) ընկերության միջոցով: Մենք կօգնենք.

  • Պահպանել ամբողջական գաղտնիությունը:
  • Հասնել նշանակված վայրը ամենաարագ միջոցով՝ առանց խցանումների և ուշացումների: Նիցցայից դեպի Սեն-Տրոպե թռիչքը տևում է ընդամենը 20 րոպե, իսկ Մոնակոյից Սեն-Տրոպե 15 րոպե:
  • Խուսափել լեռնային ճանապարհներից դեպի Սեն-Տրոպե ուղևորվելիս:
  • Օգտվել օդանավում սպասարկման VIP ծառայություններից:
  • Իրականացնել շքեղ թռիչք, տեղափոխվել նշանակված վայրը կամ իրականացնել էքսկուրսիա ամենամատչելի գներով:
  • Վաստակել զեղչեր և մեր հաճախորդի կարգավիճակը հետագա թռիչքների համար:
  • Ժամանել շքեղության քաղաք Սեն-Տրոպե ամենահարմարավետ և լավագույն միջոցով՝ ուղղաթիռով:

AVIAV TM (Cofrance SARL) ընկերության առավելությունները

  • Ընկերության բազայում օդանավերի հսկայան տեսականի է ներկայացված, որը մեր հաճախորդներին վստահություն է տալիս այն բանում, որ նրանք անպայման կկարողանան վարձակալել ուղղաթիռ Նիցցայից Սեն Տրոպե կամ էլ այլ երթուղով Ֆրանսիայում և Եվրոպայում, անկախ օդանավում ուղևորների քանակից և անհրաժեշտ ժամանակից (օրինակ՝ փառատոններին):
  • Ցանկության դեպքում Մոնակոյից Սեն-Տրոպե ուղղաթիռով տեղափոխումը կարող եք իրականացնել զբոսավարի, թարգմանիչի ուղեկցությամբ, ովքեր կարող են մանրամասն պատմել երկրի տեսարժան վայրերի մասին, որոնց վրայով թռչելու եք՝ նույնիսկ այդքան կարճ թռիչքի ընթացքում: Ամեն դեպքում, մեր ուղղաթիռների օդաչուները շատ բարյացակամ և հաղորդասեր են: Անկասկած, թռիչքը ամեն կերպ մեկնաբանվելու է և ստիպված չեք լինի նստել լռության մեջ, եթե իհարկե ինքներդ դա չեք ցանկանում:
  • AVIAV TM (Cofrance SARL) ընկերությունը համագործակցում է միայն պրոֆեսիոնալ օդաչուների և սպասարկող անձնակազմի հետ, ինչը երաշխավորում է որակ և սպասարկման ամենաբարձր մակարդակ, բայց մատչելի գներով:
  • Մենք հնարավորինս կարճ ժամանակում կազմակերպում ենք փոխադրումը՝ հաշվի առնելով հաճախորդի բոլոր ցանկությունները. թռիչքի տևողություն, անհատական երթուղու պլանավորում, տեսարժան վայրերի ընտրություն: Մենք նույնիսկ կարող ենք ուղղաթիռում մատուցել Ձեր նախընտրած ռեստորանից ուտեստներ:
  • Ուղղաթիռով թռիչքը, դա պարզապես անմոռանալի ճանապարհորդություն է Ձեր երեխաների համար, որոնք, անշուշտ, շատ կոգևորվեն, հենց որ «թևավոր մեքենան» նրանց բարձրացնի երկինք: Ուղղաթիռի համեմատությամբ փարիզյան Դիսնեյլենդի ատրակցիոնները պարզապես նսեմանում են:
  • Գործուղում, կարևոր բանակցություններ, հայտնի մարդկանց հետ հանդիպում կամ սիրելիի հետ ժամադրություն Սեն-Տրոպեյում։ Ուղղաթիռով փոխադրումը կլինի լավագույն և ամենաարդյունավետ լուծումը:

Դարձեք մեր հաճախորդը և վայելեք հարմարավետությունն ու շքեղությունը։

 

t98books

Comments are closed.