Թռիչք «Ոսկե քիվ»-ի վրայով

Թռիչք «Ոսկե քիվ»-ի վրայով

Էսթերել կարմիր ժայռերով ուղղաթիռային շրջագայությունը Ձեր առջև բացում է գունային երանգների ֆանտաստիկ աշխարհ. աղյուսակարմիր ժայռեր, որոնք տեղ-տեղ նաև ունեն ոսկեգույն կամ շոկոլադե երանգներ, կանաչ սոճիներ, փիրուզագույն ծով, կապտագույն երկինք: Եթե ​​ցանկանում եք տեսնել բնության անհավանական  գույներով հագեցած գեղեցիկ տեսարաններ, որոնք, կարծես թե իմպրեսիոնիստների ձեռքի գործը լինեն, ժամանակն է զանգահարել կամ Ձեզ համար հարմար ցանկացած եղանակով դիմել եվրոպական առաջատար AVIAV TM (Cofrance SARL) ավիաբրոքերին և պատվիրել օդային զբոսանք դեպի էսթերել կարմիր ժայռեր:

Հետաքրքիր է, որ օրվա ընթացքում խորհրդավոր Էսթերել մասսիվը (ֆր. Massif de l’Esterel) փոխում է իր գույները: Այդ իսկ պատճառով էլ ճանապարհորդների տպավորությունները առավոտյան, կեսօրին և երեկոյան տարբեր են: Եվ, իհարկե, այն բոլորովին տարբեր է տարվա տարբեր եղանակներին: Առաջարկում ենք Ձեզ իրականացնել մի քանի ուղղաթիռային էքսկուրսիաներ դեպի Էսթերել կարմիր ժայռեր տարվա տարբեր եղանակներին կամ օրվա տարբեր պահերին և զգալ տարբերությունը: Լազուրային ափ գալը միշտ էլ հաճելի է։

Գի դը Մոպասանը Էսթերել ժայռերի մասին ասում էր, որ դրանք «հյուրընկալ ստեղծագործի ձեռքով բուտաֆորական երկնքի ֆոնին ջրաներկով» արված նկարի են նման: Եվ իսկապես, Էսթերել կարմիր ժայռերը զբոսաշրջիկների վրա անմոռանալի տպավորություն են թողնում, հատկապես, երբ նրանք այստեղ են թռչում ուղղաթիռով, որով հնարավորություն ունեն ավելի մանրամասն ուսումնասիրել և տեսնել ժայռերի տարբեր երանգները և դրանց ներքևում տարածվող ծովը:

Գեղեցիկ տեսարաններ ամեն քայլափոխին

Էսթերել կարմիր ժայռերով ուղղաթիռով թռիչքը, դա դեպի անհավանական գույներով լցված ուղևորություն է մեծահասակների և երեխաների համար, ռոմանտիկ շրջագայություն սիրահարների համար, իսկական հայտնագործություն ստեղծագործող անհատականությունների համար և պարզապես հանգիստ հոգու համար: Նման անհավանական նվեր Ձեզ է պարգևում AVIAV TM (Cofrance SARL) ընկերությունը, որը հայտնի է հետևյալով.

  • յուրաքանչյուր հաճախորդին անհատական մոտեցմամբ,
  • սպասարկման անբասիր որակով,
  • պրոֆեսիոնալ անձնակազմով,
  • բազմաթիվ գոհունակ հաճախորդներով,
  • ճշտապահությամբ,
  • օդանավերի և երթուղիների լայն ընտրանիով,
  • լրացուցիչ ծառայություններով. էքսկուրսավարի, թարգմանչի ուղեկցություն, հաճախորդի նախընտրած ուտեստների մատուցում,
  • մշտական հաճախորդներին արվող զեղչերով:

Եթե գտնվում եք Լազուրային ափին, եվրոպական որևէ այլ քաղաքում կամ նույնիսկ Ռուսաստանում և երազում եք ուղղաթիռով դեպի Էսթերել կարմիր ժայռեր թռչելու մասին, ապա կարիք չկա հետաձգել Ձեր ցանկությունը: Քանզի այս ֆանտաստիկ ժայռերը ամեն րոպե փոխում են իրենց տեսքը, և ամենահետաքրքիրը կարող եք բաց թողնել: Զանգահարեք կամ կապ հաստատեք Ձեզ համար ցանկացած եղանակով AVIAV TM (Cofrance SARL) ընկերության մասնագետների հետ: Մենք հասանելի ենք 24/7 ռեժիմով:

 

Բարի գալուստ Էսթերել կարմիր ժայռերի հմայիչ աշխարհ։

t98books

Comments are closed.